15:33  ,  28 ապրիլի, 2015

Ակինֆեեւին ծխագլանով հարվածած ֆանատն ազատազրկվեց

Չեռնոգորիա – Ռուսաստան Եվրո-2016-ի ընտրական խաղի ժամանակ տրիբունայից ծխագլանով ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին հարվածած Լուկա Լազարեւիչը դատապարտվել է 3.5 ամսվա ազատազրկման: Բացի այդ, չեռնոգորիացի ֆանատը կվճարի 750 եվրո տուգանք, հաղորդում է vijesti.me-ն:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղում տանտերերին գրանցվել էր տեխնիկական պարտություն: Հանդիպման սկզբնամասում Ակինֆեեւը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց, բայց խուսափել էր լուրջ վնասվածքներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում