15:12  ,  28 ապրիլի, 2015

Daily Mail. Վան Գալը պետք է ուշադրություն դարձնի Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանը Խուան Մատայի ավելի լավ տարբերակն է, գրում է բրիտանական Daily Mail-ը, որն անդրադարձել է Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանին: Բրիտանական կայքը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանին, Իլկայ Գյունդոգանին եւ Սվեն Բենդերին:

«Եթե Վան Գալը կենտրոնացել է «Բորուսիայի» կիսապաշտպանների վրա, ապա նա անպայման պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Դա հիանալի փլեյմեյքեր է, ով գնդակ է ստանում խաղադաշտի ցանկացած հատվածում եւ թիմակիցներին լավ փոխանցումներ կատարելուց բացի, կարող է նաեւ գոլ խփել: Ստեղծագործ հայ կիսապաշտպանը նախկինում մոտ է եղել Պրեմյեր լիգա տեղափոխվելուն: Մխիթարյանը Խուան Մատայի ավելի լավ տարբերակն է»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ մինչեւ Գերմանիա տեղափոխվելը Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ անգլիական «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում