12:54  ,  28 ապրիլի, 2015

Չինաստանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Չինաստանի հավաքականը նվաճեց Ծաղկաձորում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողի տիտղոսը:

Ապրիլի 28-ին անցկացվող վերջին՝ 9-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող ուկրաինացիներն արագ ոչ ոքիով ավարտեցին Հունգարիայի հավաքականի դեմ մրցամարտը եւ, 12 միավորով գրավելով երկրորդ տեղը, չինացիներին դարձրին չեմպիոն:

13 միավոր հավաքած Չինաստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Հնդկաստանի թիմի հետ: Հայաստանի հավաքականն ուժերը չափում է հետնապահ եգիպտացիների հետ եւ հաղթանակի դեպքում կապահովի բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին ռուսները, որոնք վերջին տուրից առաջ ունեին 8 միավոր: Աշխարհի նախորդ 2 առաջնություններում Չինաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը եւ առաջին անգամ դարձավ չեմպիոն: 

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում