12:37  ,  28 ապրիլի, 2015

Կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց աշխարհի առաջնությունը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունը:

Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմն առանց առաջին համար Էլինա Դանիելյանի 1:3 հաշվով պարտվեց Հնդկաստանի հավաքականին: Առաջին խաղատախտակների վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուսովան ու Սուսաննա Գոբոյանը պարտվեցին:

Հայաստանի հավաքականն առաջնություն ավարտեց թիմային 7 միավորով՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը 17 միավորով նվաճեցին վրացուհիները, իսկ ռուսները գրավեցին երկրորդ տեղը՝ 15 միավոր: Լավագույն եռյակը 11 միավորով եզրափակեցին չինուհիները: Աշխարհի նախորդ առաջնության հաղթող ուկրաինուհիները հայտնվեցին 5-րդ տեղում:

Կանանց աշխարհի առաջնություն, 9-րդ տուր 

Հայաստան – Հնդկաստան՝ 1:3

Չինաստան – Վրաստան՝ 1.5:2.5

Ռուսաստան - ԱՄՆ՝ 3.5:0.5 

Եգիպտոս – Ուկրաինա՝ 0.5:3.5 

Լեհաստան Ղազախստան՝ 2:2

Մրցաշարային աղյուսակ 

1. Վրաստան՝ 17 միավոր 

2. Ռուսաստան՝ 15 

3. Չինաստան՝ 11

4. Հնդկաստան՝ 10

5. Ուկրաինա՝ 10 

6. Ղազախստան՝ 9 

7. Հայաստան՝ 7

8. Լեհաստան՝ 6 

9. ԱՄՆ՝ 5 

10. Եգիպտոս՝ 0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում