16:11  ,  28 ապրիլի, 2015

Դանիել Ալվեսը որոշել է մնալ «Բարսելոնայում»

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը որոշել է շարունակել ելույթները կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր է կապում 31-ամյա բրազիլացու հետ եւ ցանկանում է, որ նա մնա: Ավելի վաղ Ալվեսի գործակալը հայտարարել էր, որ պաշտպանը թիմից հեռանալու է, քանի որ չի ստացել գոհացնող առաջարկ: Դանիել Ալվեսի եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Նա 2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում