12:08  ,  28 ապրիլի, 2015

«Բորնմուտի» ցնծությունն՝ առաջին անգամ Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո (ֆոտո)

«Բորնմուտը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր:

Չեմպիոնշիփի նախավերջին՝ 45-րդ տուրում Բորնմուտ քաղաքի թիմը 3:0 հաշվով հաղթել է «Բոլթոնին» եւ 3 միավոր առաջ է անցել երրորդ տեղում գտնվող «Միդելսբրոյից»: Վերջին տուրից առաջ «Բորնմուտի» խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը +47 է, իսկ «Միդելսբրոյինը»՝ +31: Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգիր ապահովել է նաեւ «Ուոտֆորդը», որը վերջին տուրից առաջ առաջին տեղում է:

Ֆոտո՝ Daily Mail


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում