10:42  ,  28 ապրիլի, 2015

Բեկենբաուեր. Մեսին ֆուտբոլի Աստվածն է

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գովել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, ով Գերմանիայի չեմպիոնի դեմ խաղալու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

«Մեսին ֆուտբոլի Աստվածն է: «Բարսելոնայի» խաղը կախված է նրանից, սակայն Գվարդիոլան հիանալի գիտի կատալոնական ակումբի եւ Մեսիի ուժեղ ու թույլ կողմերը: Նա ծանոթ է փոքրագույն դետալների, որոնք մենք կօգտագործենք այդ դիմակայությունում»,- գերմանացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» եւ «Բարսելոնայի» միջեւ խաղերը կայանալու են մայիսի 6-ին ու 12-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս