00:34  ,  28 ապրիլի, 2015

«Վալենսիայի» խոշոր հաշվով հաղթանակը

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի վերջին խաղում «Վալենսիան» ընդունեց «Գրանադային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Աչքի ընկան Ֆուեգոն, Պարեխոն, Ֆեգուլին ու Նեգրեդոն:

«Վալենսիան» 68 միավորով չորրորդ տեղում է՝ 5-րդ տեղում ընթացող «Սեւիլիայի» նկատմամբ պահպանելով երկու միավորի առավելությունը: Երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 72 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վալենսիա» - «Գրանադա»՝ 4:0

Խավի Ֆուեգո, 26, Դանիել Պարեխո, 40, 11մ, Սոֆիան Ֆեգուլի, 85, Ալվարո Նեգրեդո, 88 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով