Հայ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Գերմանիայի Դրեզդենում անցկացված ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում աշտարակացատկում հավաքել է 507.10 միավոր եւ նվաճել է ոսկե մեդալը, հաղորդում է msy-ը:
Հայաստանը ներկայացնող մյուս ջրացատկորդ Ազատ Հարությունյանը աշտարակացատկում 484.10 միավորով արժանացել է բրոնզե մեդալի:
Սինքրոն ցատկ վարժությունում Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները 29 երկրի մարզիկների պայքարում հայտնվել են լավագույն տասնյակում՝ 254.19 միավորով զբաղեցնելով 6-րդ տեղը:
Հայ ջրացատկորդները մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում