19:50  ,  27 ապրիլի, 2015

Kicker-ի եւ Bild-ի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

Հեղինակավոր գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում:

Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 3, իսկ «Բորուսիայի» կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 2:

Bild-ը Մխիթարյանի գործողությունները գնահատել է 2, ամենաբարձրը դարձյալ Օբամեյանգի խաղի գնահատականն է՝ 1:

Der Westen-ը նույնպես առաջին տեղում նշել է Օբամեյանգին: Մխիթարյանը ստացել է 2.5 գնահատականը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 2:0 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 86-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս