23:32  ,  27 ապրիլի, 2015

Վիլաշ-Բոաշն ու Ռանյերին՝ «Մարսելի» գլխավոր մարզիչի թեկնածուներ

«Մարսելի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի հեռանկարը ֆրանսիական ակումբում հարցականի տակ է: Սպասվում է, որ ամռանը մասնագետը կհեռանա թիմից:

Նոր մարզիչի հիմնական թեկնածուներն են Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» գլխավորող պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը եւ «Մոնակոյի», «Չելսիի» ու «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Կլաուդիո Ռանյերին, հաղորդում է le10sport-ը:

Հիշեցնենք, որ «Մարսելում» է հանդես գալիս Հայաստանի հավաքկանի պաշտպան Գաել Անդոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում