19:32  ,  27 ապրիլի, 2015

Գարի Կասպարովը ոչ մի շանս չի տվել Նայջել Շորթին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած արագ եւ կայծակնային խաղի ընկերական մրցամարտում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հանդիպել է անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթի հետ եւ տանուլ է տվել կայծակնային խաղի միայն մեկ պարտիայում:

Շախմատիստի կարիերան ավարտած Կասպարովը հաղթել է 8.5:1.5 հաշվով: Գրոսմայստերներն անցկացրել են արագ խաղի երկու եւ կայծակնային խաղի ութ պարտիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով