18:23  ,  27 ապրիլի, 2015

Ռուսլան Կորյանի հերթական գոլը նպաստել է «Լոկոմոտիվի» հաղթանակին

Ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնության 6-րդ տուրում Տաշքենդի «Լոկոմոտիվը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Պախտակորին»:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որը փոխարնվել է 78-րդ րոպեին:

26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է չորրորդ գնդակը «Լոկոմոտիվում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում