20:18  ,  27 ապրիլի, 2015

«Ռեալը» կարող է գնել Չիչարիտոյի տրանսֆերը 10 միլիոն եվրոյով

Մադրիդի «Ռեալը» կարող է գնել մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդես տրանսֆերը 10 միլիոն եվրոյով: Այդ գումարը նշված է Չիչարիտոյի վարձակալության պայմանագրում: Արքայական ակումբին է պատկանում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունքը: Տրանսֆերը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վերջին հանդիպումներում ֆուտբոլիստի ցուցադրած բարձր արդյունավետությունը կարող է ստիպել «Ռեալի» ղեկավարությանը եւս մեկ մրցաշրջան պահել ֆուտբոլիստին թիմում, հաղորդում է AS-ը: Ընթացիկ մրցաշրջանում Չիչարիտոն մասնակցել է 18 հանդիպման եւ խփել է 6 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում