19:12  ,  27 ապրիլի, 2015

Դենիս Թումասյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Спорт-Экспресс»-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խոհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Ուֆայի» պաշտպաններ Դենիս Թումասյանին եւ Նիկոլայ Սաֆրոնիդիին, որը նույնպես ունի հայկական արմատներ: 

«Թումասյանը խաղում էր շատ վստահ, պաշտպանության առաջատարն էր, խփեց առաջին գնդակը:

Ձախ պաշտպան Սաֆրոնիդին երկու անգամ արդյունավետ փոխանցում կատարեց եզրից տուգանային հրապարակ, եւ խաղընկերները գրավեցին մրցակցի դարպասը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ուֆան» 3:2 հաշվով հաղթել է «Կուբանին»: Թումասյանը դարձավ գոլի հեղինակ, Սաֆրոնիդին կատարեց երկու գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում