20:40  ,  27 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում մասնակցել է Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խաղին:

«Մովսիսյանը մասնակցեց «Սպարտակի» գոլային գրոհին՝ կրնկով փոխանցում կատարելով Պրոմեսին, որն էլ աչքի ընկավ դիպուկ հարվածով, հիշեցնում է «Спорт Экспресс»-ը՝ 27-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատելով 6-ով:

Մոսկովյան թիմի կազմում լավագույնը ճանաչվել է հոլանդացի Կուինսի Պրոմեսը՝ 6.5:

Whoscored.com-ը Մովսիսյանի խաղը գնահատել է 6.50-ով՝ նույնպես լավագույնը ճանաչելով Պրոմեսին՝ 7.50:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է նվազագույն հաշվով: Գոլային փոխանցման հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում