16:49  ,  27 ապրիլի, 2015

Հայաստանի Մ-17 հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

Մայիսի 2-ից 5-ը Ալբանիայում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը:  Մայիսի 2-ին հավաքականը կմրցի Կիպրոսի, մայիսի 3-ին՝ Ալբանիայի, մայիսի 5-ին՝ Չեռնոգորիայի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Պատրաստվելով մրցաշարին՝ ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մարկ Լելեւրը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների.

Հայաստանի Մ-17 հավաքական

Մարկ Բախտամյան (Ակադեմիա)

Վահագն Ենգոյան (Ակադեմիա)

Սերվին Բաղումյան (Ակադեմիա)

Ժոռա Սաֆարյան (Ակադեմիա)

Արսեն Եղիազարյան («Բանանց»)

Հրաչյա Գեղամյան («Բանանց»)             

Պարգեւ Աբրահամյան («Բանանց»)

Էրիկ Ղարիբյան («Բանանց»)

Արսեն Սադոյան («Բանանց»)

Սամվել Խուրշուդյան («Բանանց»)

Վարդան Բաբախանյան («Բանանց»)

Արթուր Խաչատրյան («Բանանց»)

Կարեն Մելքոնյան («Բանանց»)

Էրիկ Խուրշուդյան («Բանանց»)

Աշոտ  Գրիգորյան («Միկա»)

Միհրան Պետրոսյան («Փյունիկ»)

Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)

Ալբերտ Խաչումյան («Փյունիկ»)

Վիգեն Կարապետյան («Փյունիկ»)

Արման Ասիլյան («Փյունիկ»)

Ռաֆիկ Մելիքյան («Փյունիկ»)

Սարգիս Ոսկանյան («Փյունիկ»)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում