14:52  ,  27 ապրիլի, 2015

Գորան Օբրադովիչը լքել է «Ալաշկերտը»

Սերբ պաշտպան  Գորան Օբրադովիչն ապրիլի 27-ին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ, հայտնում է ակումբի կայքը:

Ֆուտբոլիստը հայկական ակումբը համալրել էր այս տարվա ձմռանը: 29-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածում «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 4 խաղի, ընդհանուր առմամբ, խաղադաշտում անցկացնելով 325 րոպե:

Օբրադովիչը հանդես է եկել նաեւ Երեւանի «Արարատում» եւ Կապանի «Գանձասարում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում