13:30  ,  27 ապրիլի, 2015

Ազարը չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի մտածում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին: Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Արքայական ակումբը պետք է 100 միլիոն եվրո վճարի Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

«Չեմ ցանկանում տեղափոխվել «Ռեալ»: Ես մնում եմ «Չելսիում»,- Ազարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում