12:17  ,  27 ապրիլի, 2015

Մուսա Մուրտազալիեւն ու Վիկտոր Կազիշվիլին՝ Հայաստանի չեմպիոններ

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ապրիլի 26-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 86 եւ 97 կգ քաշային կարգերի մարզիկները:

57 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Գարիկ Բարսեղյանը, 65 կգ քաշային կարգում՝ Արթուր Բաղդասարյանը, 86 կգ քաշային կարգում՝ Մուսա Մուրտազալիեւը, իսկ 97 կգ քաշային կարգում՝ Վիկտոր Կազիշվիլին:

Ապրիլի 27-ին մրցագորգ դուրս կգան 61, 70, 74 եւ 125 կգ քաշային կարգերի ըմբիշները, փոխանցում են ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն

57 կգ

1.Գարիկ Բարսեղյան

2.Գառնիկ Մնացականյան

3.Գեւորգ Արզումանյան

3.Գոռ Գրիգորյան

65 կգ

1.Արթուր Բաղդասարյան

2.Գագիկ Ակուլյան

3. Նարեկ Սիրունյան

3.Արթուր Մուրադյան

86 կգ

1.Մուսա Մուրտազալիեւ

2.Շամիր Աթյան

3.Վահե Թամրազյան

3.Արտաշ Եղիազարյան

97 կգ

1.Վիկտոր Կազիշվիլի

2.Անդրանիկ Գալստյան

3.Ռոման Բաբայան

3.Խաչիկ Շաբոյան

Լուսանկարում՝ Մուսա Մուրտազալիեւ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս