00:49  ,  27 ապրիլի, 2015

«Ռեալը» 4 գոլ խփեց Վիգոյում, Չիչարիտոյի դուբլը

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը սկզբնամասում բացեցին դաշտի տերերը, սակայն Արքայական ակումբը շատ արագ խփեց 2 գոլ: Առաջին խաղակեսում «Սելտան» կարողացավ նաեւ հավասարեցնել հաշիվը, թեեւ մինչեւ ընդմիջում բաց թողեց եւս մեկ գոլ: Երկրորդ խաղակեսում «Ռեալի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: Պրիմերայի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, բայց աչքի ընկնել չհաջողվեց:

Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» շարունակում է 2 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային»:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ»՝ 2:4

Նոլիտո, 9, Սանտի Մինա, 28 – Տոնի Կրոս, 16, Չիչարիտո, 24, 69, Խամես Ռոդրիգես, 43

«Սեւիլիա» - «Ռայո Վալյեկանո»՝ 2:0

Վիսենտե Իբորա, 16, Դանիել Կարիսո, 43

«Մալագա» - «Դեպորտիվո»՝ 1:1

Նորդին Ամրաբատ, 47 – Օրիոլ Ռիերա, 60

«Ալմերիա» - «Էյբար»՝ 2:0

Տիեւի Բիֆումա, 8, Վերզա, 68 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում