00:39  ,  27 ապրիլի, 2015

«Ֆիորենտինան» պարտվեց, Իգուաինի դուբլը կամային հաղթանակ բերեց «Նապոլիին»

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց «Կալյարիին», իսկ «Նապոլին» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի դուբլի օգնությամբ կամային հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ:

Նեապոլցիները 56 միավորով ամրապնդվեցին չորրորդ տեղում, իսկ Վինչենցո Մոնտելայի թիմը 6-րդն է՝ 49 միավոր:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 4:2

Մանոլո Գաբիադինի, 31, Գոնսալ Իգուաին, 34, 81 (11մ), Լորենցո Ինսինյե, 48 – Ռաուլ Ալբիոլ, 12 (ինքնագոլ), Լուիս Մուրիել, 89

«Ֆիորենտինա» - «Կալյարի»՝ 1:3

Ալբերտո Ջիլարդինո, 74 – Դույե Կոպ, 7, 59, Դիեգո Ֆարիաս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում