09:37  ,  27 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 23-րդ տուրի բոլոր գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այս հանգստյան օրերին կայացավ 23-րդ տուրը: 4 խաղում արձանագրվեց դարպասի 11 գրավում:

Հիշեցնենք, որ 48 միավոր հավաքած «Փյունիկը» 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին», որն առաջատարից մեկ խաղ ավելի է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող «Ուլիսը» վաստակել է 41 միավոր: Ռմբարկուների ցուցակը 19-ական գոլով գլխավորում են մեքսիկացի Սեզար Ռոմերոն («Փյունիկ») ու կոտդիվուարցի Ժան-Ժակ Բուգուհին («Շիրակ»):

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

Ապրիլի 26

«Գանձասար Կապան» - «Փյունիկ»՝ 0:1

Նարեկ Ասլանյան, 86

«Ալաշկերտ» - «Միկա»՝ 1:2

Միհրան Մանասյան, 70 – Ալեքս, 8 (11մ), Արտակ Գրիգորյան, 32

Ապրիլի 25

«Շիրակ» - «Արարատ»՝ 4:0

Ժան-Ժակ Բուգուհի, 24, 72, Գոռ Մալաքյան, 39, Միլոշ Ստամենկովիչ, 51

Հեռացում՝ Վահե Մարտիրոսյան, 69 («Արարատ»)

«Բանանց» - «Ուլիս»՝ 3:0

Նաիրի Մինասյան, 10, Վալտեր Պողոսյան, 19, 75

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում