23:44  ,  26 ապրիլի, 2015

Արթուր Մալոյան. Տպավորություն չկար, որ խաղում ենք ապագա չեմպիոնի հետ

Տուլայի «Արսենալի» 26-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Զենիթից» կրած պարտությունը:

«Պարտվեցինք՝ ցուցադրելով արժանի խաղ: Իհարկե, դա միավոր չի բերի մեզ: Շատ էինք ցանկանում հաղթել եւ ունեցանք շանսեր: Հաճելի է հիշել «Զենիթի» դեմ գավաթային խաղը, որում գոլ էի խփել: Ընդմիջմանը Դմիտրի Ալենիչեւն ինձ ասաց, որ փոխարինման դուրս գալուց պետք է արագություն ավելացնեմ, պայքարեմ գնդակի համար եւ կենտրոնանամ մրցակցի դարպասի ուղղությամբ՝ օգնելով ստեղծել գրոհներ: Երբեմն ինձ մոտ ստացվում էր, երբեմն էլ կորցնում էի գնդակը: Անյպես որ միջին եմ գնահատում խաղս: Դուրս եկա գոլ խփելու, բայց չստացվեց: Անձամբ ինձ մոտ այնպիսի տպավորություն չէ, թե խաղում էինք ապագա չեմպիոնի դեմ: Պարզապես պատրաստվել էինք լավ, տակտիկապես ու ֆիզիկապես ուժեղ թիմի դեմ խաղի»,- Մալոյանի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում Արթուր Մալոյանն «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում