22:20  ,  26 ապրիլի, 2015

Յուրգեն Կլոպը մտածում է եվրագավաթների ուղեգրի մասին

Դորտմունդի «Բորուսիան» գլխավորող Յուրգեն Կլոպը գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ իր թիմը պայքարելու է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

«Մենք լուծեցինք Բունդեսլիգայում տեղը պահպանելու խնդիրը: Մենք լավ մարզավիճակում ենք եւ հուսով եմ՝ կնվաճենք եվրագավաթների ուղեգիր: Բունդեսլիգայի հաջորդ խաղից առաջ պետք է գավաթային հանդիպում անցկացնենք «Բավարիայի» հետ: Հուսով եմ՝ երկրպագուները հավատում են, որ տիտղոս կնվաճենք այդ մրցաշարում: Դա մեզ կօգնի ավելի լավ պատրաստվել մյունխենցիների դեմ խաղին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Դորտմունդի «Բորուսիան» 3 միավոր է հետ մնում Եվրոպայի լիգայի ուղեգիր պարգեւող 6-րդ տեղից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում