21:30  ,  26 ապրիլի, 2015

«Արսենալը» Մալոյանի հետ պարտվեց Սանկտ Պետերբուրգում, «Սպարտակը» զրկվեց չեմպիոնության շանսից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում նվազագույն հաշվով հաղթեց Տուլայի «Արսենալին»: Առաջին խաղակեսում հաղթական գոլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը:

26-ամյա հարձակվող Արթուր Մալոյանն «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին:

Առաջնության ավարտից 5 տուր առաջ պետերբուրգցիները 8 միավոր գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարին», իսկ «Արսենալն» «Ուրալի» հետ բաժանում է 13-14-րդ տեղերը: 

«Զենիթի» այս հաղթանակից հետո 6-րդ տեղում գտնվող Մոսկվայի «Սպարտակը» զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորություններից: Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը ոսկե մեդալ չի նվաճում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Զենիթ» - «Արսենալ»՝ 1:0

Ակսել Վիտցել, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում