21:19  ,  26 ապրիլի, 2015

«Վոլֆսբուրգը» պարտվեց «Բորուսիային», «Բավարիան»՝ Գերմանիայի 25-ակի չեմպիոն

Մյունխենի «Բավարիան» իր տիտղոսների հավաքածուին գումարեց եւս մեկ չեմպիոնություն՝ Գերմանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Բունդեսլիգայի 30-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ արդեն 14 միավոր է զիջում Խոսեպ Գվարդիոլայի թիմին:

«Բավարիան» երրորդ տարին անընդմեջ պաշտպանեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Մյունխենցիները սահմանեցին հերթական ռեկորդը՝ չեմպիոն հռչակվելով 25-րդ անգամ:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» այս հաղթանակից հետո շրջանցեց Լեւերկուզենի «Բայերին» եւ բարձրացավ երրորդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Մաքս Կրուզե, 90

«Պադերբորն» - «Վերդեր»՝ 2:2

Մարիո Վրանչիչ, 25, Մորից Ստոպելկամպ, 27 – Դեյ Շելկե, 45, Իզեթ Հայրովիչ, 75

Հեռացում՝ Միչել Հեինլոթ, 78 («Պադերբորն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով