20:55  ,  26 ապրիլի, 2015

«Չելսին» ու «Արսենալը» գոլեր չխփեցին

«Արսենալը» եւ «Չելսին» խաղաղությամբ բաժանվեցին անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում: Լոնդոնյան դերբին անցկացվեց «Արսենալի» խաղադաշտում եւ ավարտվեց 0:0 հաշվով:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Չելսին» 10-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Արսենալին» ու «Մանչեսթեր Սիթիին»: «Չելսին» ու «Արսենալը» մեկական խաղ պակաս են անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով