20:04  ,  26 ապրիլի, 2015

Ալեքսանդր Կարապետյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 22-րդ տուրում «Դյուդելանժը» մրցակից խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Նիեդերկորնին»:

Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Դյուդելանժի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը։ Դա հայ հարձակվողի 15-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

«Դյուդելանժը» 48 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է զիջում առաջատարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում