19:05  ,  26 ապրիլի, 2015

«Դինամոն» առանց Բերեզովսկու մարտական ոչ ոքի խաղաց Ռոստովում

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» 2:2 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ արտագնա խաղը: Դինամոյականները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը:

Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին հյուրերի փոխարինողների թվում էր: «Դինամոն» 44 միավորով չորրորդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոստով» - «Դինամո»՝ 2:2

Սերդար Ազմուն, 51, Բաշտուշ, 81 – Ալեքսանդր Կոկորին, 21, Քրիստոֆեր Սամբա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում