Իտալական A Սերիայի 32-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» թուրինյան դերբիում 1:2 հաշվով պարտվեց «Տորինոյին»: Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց իտալացի 35-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, սակայն «Տորինոն» մինչեւ ընդմիջման գնալը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում կամային հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի գոլի շնորհիվ:
Նախորդ անգամ «Տորինոն» «Յուվենտուսին» հաղթել էր 20 տարի առաջ՝ 1995-ի ապրիլի 9-ին
Առաջատարի վրիպումից չօգտվեց երկրորդ տեղում գտնվող «Լացիոն», որը Հռոմում 1:1 հաշվով ավարտեց Վերոնայի «Կյեւոյի» դեմ խաղը:
Առաջնության ավարտից 6 տուր առաջ թուրինցիները 14 միավոր գերազանցում են «Լացիոյին»: Լավագույն եռյակը եզրափակող «Ռոման» առաջատարին զիջում է 15 միավոր:
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Տորինո» - «Յուվենտուս»՝ 2:1
Մատեո Դարմիան, 45, Ֆաբիո Կվալյարելա, 57 – Անդրեա Պիրլո, 35
«Լացիո» - «Կյեւո»՝ 1:1
Միրոսլավ Կլոզե, 45 – Ալբերտո Բերտոլաչի, 75
«Պարմա» - «Պալերմո»՝ 1:0
Անտոնիո Նոչերինո, 23 (11մ)
«Վերոնա» - «Սասուոլո»՝ 3:2
Խուան Տալեբ, 30, Լուկա Տոնի, 63, 71 – Վանգելիս Մորաս, 35 (ինքնագոլ), Անտոնիո Ֆլորո-Ֆլորես, 89
Հեռացում՝ Ռաֆայել, 17 («Վերոնա»)
«Ջենոա» - «Չեզենա»՝ 3:1
Անդրեա Բերտոլաչի, 8, Դիեգո Պերոտի, 45 (11մ), Լեոնարդո Պավոլետի, 53 – Կարլոս Կարբոներո, 69
Հեռացում՝ Զե Էդուարդո, 90+2 («Չեզենա»)
«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 2:2
Ալեխանդրո Գոմես, 43, Հերման Դենիս, 90 – Ռիկարդո Սապոնարա, 41, Մասիմո Մակարոնե, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում