18:07  ,  26 ապրիլի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց ուզբեկներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ապրիլի 26-ին ընկերական խաղում 1:3 հաշվով պարտվել է Ուզբեկստանի թիմին:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում տանտերերից աչքի է ընկել գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Հայկ Գալստյանը, ով 67-րդ րոպեին հաշիվը դարձել է 1:2:

Հայաստանի եւ Ուզբեկստանի Մ-19 հավաքականների միջեւ երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին՝ ժամը 16:00-ին, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով