17:43  ,  26 ապրիլի, 2015

«Սպարտակը» Յուրա Մովսիսյանին արգելել է զրուցել լրատվամիջոցների հետ

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Կազանի «Ռուբինի» նկատմամբ հաղթանակից հետո հրաժարվել է զրուցել լրագրողների հետ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքով՝ «Սպարտակի» ղեկավարությունը նրան արգելել է հարցազրույցներ տալ:

«Ես չեմ կարող խոսել: Հարցրեք «Սպարտակին», թե ինչու չեմ կարող պատասխանել հարցերի»,- ասել է Յուրա Մովսիսյանը, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ «Ռուբինի» դեմ խաղում Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին, իսկ վերջնամասում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տուրում նա գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս գալուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում