17:11  ,  26 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ ճաշել է հաղթանակից հետո (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ հաղթանակից հետո ճաշել է ակումբակիցների հետ: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ընկերակցել են գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:

«Թիմակիցներիս հետո ճաշում ենք խաղից հետո»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ «Այնտրախտի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 87-րդ րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում