16:54  ,  26 ապրիլի, 2015

«Փյունիկը» հաղթանակ կորզեց Կապանում

«Գանձասար Կապան» - «Փյունիկ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրը: Կապանյան խաղում «Փյունիկը» հանդես եկավ առանց թիմի լավագույն ռմբարկու Սեզար Ռոմերոյի, սակայն նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց վերջնամասում: Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Նարեկ Ասլանյանը:

48 միավոր հավաքած «Փյունիկը» 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին», որն առաջատարից մեկ խաղ ավելի է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող «Ուլիսը» վաստակել է 41 միավոր: 23-րդ տուրից հետո Բարձրագույն խմբի ռմբարկուների ցուցակը գլխավորում են մեքսիկացի Սեզար Ռոմերոն ու «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ովքեր խփել են 19-ական գոլ:

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

Ապրիլի 26

«Գանձասար Կապան» - «Փյունիկ»՝ 0:1

Նարեկ Ասլանյան, 86 

«Ալաշկերտ» - «Միկա»՝ 1:2

Միհրան Մանասյան, 70 – Ալեքս, 8 (11մ), Արտակ Գրիգորյան, 30

Ապրիլի 25

«Շիրակ» - «Արարատ»՝ 4:0

Ժան-Ժակ Բուգուհի, 24, 72, Գոռ Մալաքյան, 38, Միլոշ Ստամենկովիչ, 49

Հեռացում՝ Վահե Մարտիրոսյան, 69 («Արարատ»)

«Բանանց» - «Ուլիս»՝ 3:0

Նաիրի Մինասյան, 9, Վալտեր Պողոսյան, 18, 75

Ֆոտո՝ «Գանձասարի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով