15:44  ,  26 ապրիլի, 2015

Վարդան Մինասյանը վերադարձավ «Փյունիկ»

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Վարդան Մինասյանը վերադարձել է Երեւանի «Փյունիկ» եւ զբաղեցրել է թիմի գործադիր տնօրենի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է Կարեն Հարությունյանը, ով ընտրվել է «Փյունիկի» փոխնախագահ:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է հենց «Փյունիկում», իսկ հետո գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով