14:20  ,  26 ապրիլի, 2015

Նոել Գեւորն ու Կարո Մուրադը հաղթանակներ են տարել Գերմանիայում

Գերմանիայում ապրիլի 25-ին անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հաղթանակներ են տարել գերմանահայ բռնցքամարտիկներ Նոել Գեւորը եւ Կարո Մուրադը:

24-ամյա Գեւորը 8 ռաունդանոց մենամարտի 5-րդ ռաունդոմ նոկաուտի է ենթարկել ալժիրցի Մոհամեդ Ազավին, իսկ Մուրադը պարտության է մատնել գերմանացի Բենժամին Սիմոնին: 12 ռաունդանոց մենամարտում 31-ամյա Կարո Մուրադի մրցակիցը դիմացել է 7 ռաունդ:

Լուսանկարում՝ Նոել Գեւոր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս