13:37  ,  26 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակի» փոխարինողների թվում

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրորդ խաղում անընդմեջ մնացել է Մոսկվայի «Սպարտակի» պահեստայինների թվում: Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խաղում Մուրատ Յակինի թիմի մրցակիցը Կազանի «Ռուբինն» է:

«Սպարտակ». Ռեբրով, Պարշիվլյուկ, Մակեեւ, Տասկի, Կոմբարով, Գլուշակով, Չելստրյոմ, Ռոմուլո, Էբերտ, Պրոմես, Կրոտով։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մովսիսյանը գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս գալուց հետո: Մոսկվայում ապրիլի 26-ին կայանալիք «Սպարտակ» - «Ռուբին» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով