15:22  ,  26 ապրիլի, 2015

«Վոլգայի» հայ ֆուտբոլիստները հանդես են եկել սգո թեւկապով

Նիժնի Նովգրոդի «Վոլգայի» հայ ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու Արթուր Մինոսյանը «Խիմկիի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 29-րդ տուրի խաղում հանդես են եկել սգո թեւկապներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին հայտարարել է «Վոլգայի» հարձակվող Իլյա Կոուխարչուկը, ով Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովից գոլային փոխանցում էր ստացել այդ խաղում:

«Այսօր մեր հայ ընկերները հանդես եկան սգո թեւկապներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մենք եւս միանում ենք՝ սգալով նրանց հետ»,- Կոուխարչուկի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով