12:44  ,  26 ապրիլի, 2015

NBA. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

«Գոլդեն Սթեյտը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը: 1/8 եզրափակիչի երրորդ խաղում «Գոլդեն Սթեյտը» 109:98 հաշվով պարտության մատնեց «Նյու Օրլեանին»՝ շարքում հաղթելով 4:0 հաշվով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Ստիվեն Կարին, ով «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքեց 39 միավոր:

Խաղային օրվանից հետո ներկայացվել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» պաշտպան Ջերիդ Բեյլեսի հաղթական նետումը «Չկագոյի» դեմ խաղում:

NBA, 1/8 եզրափակիչ   

«Բրուքլին» - «Ատալանտա» - 91:83 (31:16, 16:24, 20:22, 24:21)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Միլուոկի» - «Չիկագո»՝ 92:90 (19:23, 31:27, 23:21, 19:19)

Շարքի հաշիվը՝ 1:3 

«Նյու Օրլեան» - «Գոլդեն Սթեյտ»՝ 98:109 (24:31, 30:36, 13:21, 31:21)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Պորտլենդ» - «Մեմֆիս»՝ 109:115 (19:24, 30:38, 26:23, 34:30)

Շարքի հաշիվը՝ 0:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում