12:22  ,  26 ապրիլի, 2015

Դանիել Ալվեսը ներողություն է խնդրել թուրքերից

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը թուրք երկրպագուներից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին միանալու համար: Ապրիլի 24-ին Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը լուսանկարվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրառումով պաստառով եւ անմոռուկով:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ թուրք երկրպագուներից: Երբեք չէի մտածի, որ լուսանկարը կարող է ցավ պատճառել թուրքերին, որոնց մեջ ունեմ շատ ընկերներ: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է լուսանկարը վիրավորել նրանց: Ես միշտ խաղաղության կողմնակից եմ ու չէի ցանկանում ցավ պատճառել խաղաղությունը գնահատողներին»,- թվիթերյան էջում գրել է Ալվեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում