11:44  ,  26 ապրիլի, 2015

Վլադիմիր Կլիչկոն ԱՄՆ-ում պաշտպանեց տիտղոսները (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հերթական անգամ պաշտպանեց տիտղոսները:

Նյու Յորքում կայացած 12 ռաունդանոց մենամարտում 39-ամյա ուկրաինացին մրցավարների միաձայն որաշմամբ հաղթեց ամերիկացի Բրայանտ Ջենինգսին՝ 118-109, 116-111, 116-111:

Կլիչկոն ոչ մեծ առավելություն ուներ մենամարտի ընթացքում, սակայն չկարողացավ զարգացնել այն: Ամերիկացին իր հերթին փորձում էր գործել հակագրոհներով եւ արժանի դիմադրություն ցույց տվեց մրցակցին:

30-ամյա Ջենինգսն առաջին պարտությունը կերեց պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 19-րդ մենամարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում