00:55  ,  26 ապրիլի, 2015

Արթուր Սարկիսովը գոլային փոխանցում է կատարել

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 29-րդ տուրում Նիժնի Նովգրոդի «Վոլգան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Խիմկիին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ եւ ստանալով դեղին քարտ: Ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը խփել է 9 գոլ:

Հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը նույնպես եղել է դաշտի տերերի մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 9-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով