Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 29-րդ տուրում Նիժնի Նովգրոդի «Վոլգան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Խիմկիին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ եւ ստանալով դեղին քարտ: Ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը խփել է 9 գոլ:
Հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը նույնպես եղել է դաշտի տերերի մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 9-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում