00:38  ,  26 ապրիլի, 2015

«Ինտերը» հաղթանակ կորզեց «Ռոմայի» դեմ խաղում

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ինտերը» Միլանում 2:1 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:

Բրազիլացի Հերնանեսի գոլի շնորհիվ տանտերերն առաջին խաղակեսից հետո առջեւում էին հաշվի մեջ, սակայն 63-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը խփեց «Ռոմայի» պատասխան գոլը: Միլանցիներին վերջնամասում հաղթանակ պարգեւեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

«Ռոման» ունի 57 միավոր եւ «Լացիոյի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ «Ինտերը» 45 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 2:1

Հերնանես, 15, Մաուրո Իկարդի, 88 - Ռաջա Նայնգոլան, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում