09:20  ,  26 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Ռուսաստան

Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 26-ին կկայանա 7-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը կհանդիպի ռուսներին՝ առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա հանդես գալով սեւերով: Տուրի կենտրոնական դիմակայությունը կկայանա առաջատարներ Չինաստանի եւ Ուկրաինայի թիմերի միջեւ: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ:

Աշխարհի առաջնություն, 7-րդ տուր 

Ռուսաստան – Հայաստան

Չինաստան – Ուկրաինա

Կուբա – Հնդկաստան

Հունգարիա – Եգիպտոս

ԱՄՆ – Իսրայել

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում