23:50  ,  25 ապրիլի, 2015

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» փրկվեց պարտությունից, այլ արդյունքներ

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Թուլուզի» հետ՝ 1:1: Հյուրերը պարտությունից խուսափեցին վերջին րոպեներին:

«Նանտը» 44 միավորով մնաց 10-րդ տեղում: 

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Թուլուզ» - «Նանտ»՝ 1:1

Ադրիեն Ռեգատին, 22 – Ալեքսանդր Բեդոյա, 88

«Բորդո» - «Մեց»՝ 1:1

Վահբի Խազրի, 85 – Ֆերջանի Սասի, 24

«Կան» - «Գենգամ»՝ 0:2

Կլաուդիո Բովյու, 49, Սիլվեն Մարվո, 66

«Էվիան» - «Բաստիա»՝ 1:2

Ժիլ Սունու, 42 – Ֆրանսիոս Կամանո, 57, 87

«Ռեն» - «Նիցա»՝ 2:1

Սանջին Պրչիչ, 47, Անդերս Կոնրադսեն, 90 – Էրիկ Բոտեակ, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում