23:10  ,  25 ապրիլի, 2015

Անչելոտին Ռամոսին խոստացել է խաղացնել կենտրոնական հարձակվողի դիրքում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի խաղային դիրքի փոփոխության մասին:

«Ռամոսին խոստացել եմ, որ մի օր նրան խաղադաշտ եմ դուրս բերելու կենտրոնական հարձակվողի դիրքում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ռամոսը հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում