22:25  ,  25 ապրիլի, 2015

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակ կորզեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» նկատմամբ:

Բիրմինգհեմցիները 85-րդ րոպեին չեզոքացրին տանտերերի 2 գոլի առավելությունը, սակայն վերջնամասում բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն հաղթանակ պարգեւեց Անգլիայի չեմպիոնին:

Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի թիմը վաստակեց 67 միավոր եւ ժամանակավորապես բարձրացավ երկրորդ տեղ: 

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 3:2

Սերխիո Ագուերո, 2, Ալեքսանդր Կոլարով, 66, Ֆերնանդինյո, 89 – Թոմ Կլեւերլի, 68, Կարլոս Սանչես, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով