22:19  ,  25 ապրիլի, 2015

Շվայնշտայգերի գոլը «Բավարիային» ավելի մոտեցրեց չեմպիոնությանը

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» Բաստիան Շվայնշտայգերի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»: Մյունխենում կայացած խաղում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանն աչքի ընկավ 80-րդ րոպեին:  

Առաջնության ավարտից 4 տուր առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 15 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բավարիային» մեկ միավոր է բաժանում հերթական չեմպիոնությունից:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 1:0

Բաստիան Շվայնշտայգեր, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով